Երեւանում ուժեղ քամին վնասներ է հասցրել շենքերին ու մեքենաներին: Ներկայացված տեսանյութում երեւում է, թե ինչպես են շենքերից պոկված տանիքներին ընկած փողոցում ու մեքենաների վրա:

Փողոցներից մեկում տանիքից պոկված թեթեղներն ընկել են «Հայփոստի» մեքենայի վրա եւ լրջորեն վնասել այն:

Պոկվել են ոչ միայն շենքերի տանիքները, այլեւ բենզալցակայաններ կառուցվածքները:

Ուժգին քամին թղթի պես պոկել եւ ցած է նետել «Տիգրան Մեծ» հրատարակչության տանիքի մի մասը, որն ընկել է Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Տանիքն ընկել է նաեւ հարակից ծառերի, հոսանքալարերի վրա: Բարեբախտաբար տուժողներ չկան: 

Ուժեղ քամին ուղեկցվում է հորդառատ անձրեւով:

Նշենք, որ այս պահին Երեւանի Բաղրամյան պողոտայում ընթանում է հոսանքի թանկացման դեմ բողոքի ելած ակտիվիստների նստացույցը: