Սոչիում վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Երեւան մի քանի չվերթներ։
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ հետաձգվել են Սոչի-Երեւան «Դոնավիա» ավիաընկերության D9 5367, «Աերոֆլոտ»-ի SU 5367 չվերթները։ Ինչպես նաեւ հետաձգվել է Երեւանից Սոչի «Չեխ էյր ֆորս» ավիաընկերության CEF 05B չվերթը եւ «Աերոֆլոտ»-ի SU 1863 չվերթը դեպի Մոսկվա։
Հետաձգվել է նաեւ Սոչի-Երեւան «Դոնավիա»-ի D9 5366 չվերթը եւ «Աերոֆլոտ»-ի SU 5366 չվերթը։
Ուշացումով Երեւան կժամանեն Air France-ի AF 1060 եւ «Աերոֆլոտ»-ի SU 1862 չվերթները։











