ԱՄՆ Թեքսաս նահանգի բնակիչ Դերիք Ջոնսը մահից փրկել է իր 16-ամյա դստերը սելֆիի ձողի շնորհիվ, հայտնում է ABC News-ը:
Հանգստավայրում Ջոնսն ու Էրինը լողում էին Ատլանտյան օվկիանոսում եւ նկարահանում էին իրենց տեսածը GoPro տեսախցիկով, որն ամրացված էր շտատիվին: Ինչ-որ պահի նրանք ուժեղ հոսանքի մեջ էին հայտնվել, եւ աղջիկը սկսել էր սուզվել ջրի տակ: Հայրը պարզել էր սելֆիի ձողը, եւ աղջիկը, կառչելով նրանից, դուրս էր լողացել ափ, հայտնում է Lenta-ն:











