Հոնկոնգի Ocean Park-ում բնակվող հսկայական պանդան նշում է 37-ամյակը: Այսպիսով, նա երկարակեցության համաշխարհային ռեկորդ է սահմանում: Այս մասին գրում է Reuters-ը:

Պանդայի անունը Ցզյա-Ցզյա է, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է «լավ»: Այգու աշխատակիցների տեղեկացմամբ, մարդկային տարիքի հաշվարկով, պանդան 100 տարեկան է: Հսկայական պանդաները միջինը 14-20 տարի են ապրում:

«Տարեց տիկին» Ցզյա-Ցզյայի ծննդյան հստակ օրը հայտնի չէ: Նրան որսացել են 1978 թվականին, Չինաստանում:

Հսկայական պանդան անհետացող տեսակ է: Վայրի բնության հիմնադրամի հաշվարկներով, աշխարհում այս տեսակի շուրջ 2 հազար ներկայացուցիչ է մնացել: