Վենետիկի բնակիչները հսկայական պտտահողմ են նկարահանել, որն անցել է քաղաքով՝ իր ճանապարհին կործանելով ամեն ինչ: Այն արմատախիլ է արել ծառերն ու պոկել տների տանիքները, քշել մարդատար ավտոմեքենաները:
Ըստ RG-ի, տեսանյութը նկարահանողները դժվարությամբ են ազատվել փոթորկից: Օպերատորի մեքենան պտտահողմից շատ մոտ տարածությամբ է անցել: Հավանաբար, մարդիկ ցանկացել են փոքր հեռավորությունից դիտել Իտալիայի համար արտասովոր բնության երեւույթը: Բարեբախտաբար, մեքենայում գտնվողները չեն տուժել:











