Սանկտ Պետերբուրգի բնակիչ Պավել Գոգուլանն առանց ապահովագրման անցել է Նեւսկի պողոտայի մալուխների վրայով:

Ըստ «Ռոսբալտ»-ի, Պավել Գոգուլանին ուղեկցած լուսանկարիչը հնարքի նպատակի մասին Instagram-ի օգտատերերի հարցին պատասխանել է, որ իր ընկերը պարզապես «անձնական սխրանք» է գործել: