Ռուսաստանյան հայտնի «Մաշինա վրեմենի» խմբի մենակատար Անդրեյ Մակարեւիչը YouTube-ում նոր երգ է տեղադրել, որը տեղադրման պահին արդեն մոտ 50 հազար դիտում է ունեցել:
Նոր երգում Մակարեւիչը նշում է ռոք-ն-ռոլի «ոսկե դարաշրջանի» հեռանալու մասին: Ունկնդիրների շրջանում առավել մեծ արձագանքի ու մեկնաբանությունների է արժանացել հետեւյալ տողը. «Արեւն ու լուսինը տեղերով չեն փոխվել, գիշերները ցերերեկներ չեն դարձել, բայց իմ նախկին եղբայրները հնազանդ ճիճուներ են դարձել»: Երգի մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ ում նկատի ունի հեղինակը, հաղորդում է Gazeta-ն:
Վերջին ժամանակներս Անդրեյ Մակարեւիչը հասարակական ուշադրության կենտրոնում է հայտնվում. Նախորդ տարվա օգոստոսին նա ելույթ է ունեցել Դոնբասում (որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ ուկրաինական զորքերի առջեւ), որից հետո Ռուսաստանում նրա համերգների մեծ մասը չեղյալ է համարվել:
Բացի այդ, Գրուշինյան երաժշտական փառատոնի կայքում հուլիսի սկզբին տեղեկություն է հայտնվել, որ Մակարեւիչին սպանել են:











