Երեւանի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Կոսարյանը դանակահարել է իր ընկերուհուն, որից հետո ինքնասպանության փորձ է արել՝ կտրելով պարանոցը: Այս մասին հունիսի 27-ին Աբովյան բժշկական կենտրոնից հաղորդում է տրվել Ոստիկանության Կոտայքի բաժին: 

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը Արտյոմ Կոսարյանը գնացել է Ջրվեժ գյուղում գտնվող իր ընկերուհու տուն, որտեղ նրա հետ վիճաբանություն է ունեցել:

Վիճաբանության ընթացքում Արտյոմ Կոսարյանը դանակով հարվածել է ընկերուհու որովայնին եւ իր կրծքավանդակին՝ վերադառնալով Առինջ գյուղում գտնվող իր աշխատասենյակ, որտեղ էլ փորձել է ինքնասպանություն գործել:

Արտյոմ Կոսարյանի ընկերուհին ոստիկանությանը եւս պատմել է, որ թեթեւ վեճ է եղել, որից հետո Արտյոմը սպառանցել է կյանքից զրկել ինքն իրեն եւ ընկերուհուն:

«Արտյոմը առավոտյան ժամը 9-ին մտավ մեր հայաթ, թեթեւ վիճաբանություն եղավ, ասեց՝ դե հիմա պիտի ոչ դու ապրես, ոչ էլ ես: Հանեց ու դանակով որովայնիս խփեց, հետո իրեն վնասեց կրծքավանդակին, բայց մնացած վնասվածքներից ես տեղյակ չեմ»,- պատմել է Արտյոմի ընկերուհին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայտնաբերվել եւ առգրավվել են հանցագործության գործիք դանակները:

Արտյոմ Կոսարյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.