Բրիտանացի Դեւիդ Ֆրին եւ Դենիել Գրաչին, որոնք հայտնի են որպես The Slow Mo Guys բանդա, արտասովոր փորձ են անցկացրել հսկայական ռետինե գնդակով:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են երիտասարդները հսկայական ռետինե գնդակի մեջ փողրակով ջուր լցնում: Երիտասարդներից մեկը մտնում է գնդի մեջ եւ շուտով այն ամբողջությամբ լցվում է ջրով, իսկ երիտասարդի միայն գլուխն է երեւում: Մի քանի վայրկյան անց ռետինե գնդակը պայթում է:

Ըստ «Ռոսբալտ»-ի, հոլովակը YouTube-ում հրապարակվել է հուլիսի 21-ին եւ մինչեւ հիմա ավելի քան 8 հազար դիտում է ունեցել: