Թեթեւշարժիչանի հինգտեղանի ինքնաթիռը կործանվել է տոկիոյում, հուլիսի 26-ի առավոտյան։ Բնակելի թաղամասի վրա ինքնաթիռի անկման հետեւանքով երեք մարդ զոհվել է, չորսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Ինքնաթիռն ընկել է թռիչքից քիչ անց, Տյոֆու շրջանում՝ Տոկիոյի արեւմուտքում, հաղորդում է Reuters-ը։
Ինքնաթիռի անկման եւ ծագած հրդեհի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու անձինք, եւս երեքը վիրավորվել էին։ Բացի այդ, զոհվել է գետնին գտնվող մի կին, եւս մեկը վիրավորվել է։
Հրդեհը տարածվել է հինգ տների վրա, այրվել են մի քանի մեքենաներ։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։











