Համացանցում տարածում է ստանում աշխարհի ամենահաջողակ շան մասնակցությամբ տեսանյութը: Հոլովակն արդեն ավելի քան 800 հազար մարդ է դիտել:

Տեսանյութի առաջին կադրերում հաստլիկ շունը պառկած է ջրով լի տարայում: Կենդանու ուրախ տերերը շանը նորաձեւ արեւային ակնոց են դրել: Արդյունքում կենդանին նմանվել է շքեղության մեջ լողացող բարձրաշխարհիկ կերպարի: