National Geographic-ի հետազոտող Անդրես Ռուսոն արտասովոր տեսարանի ականատես է դարձել: Ամերիկյան Թեխաս նահանգի Դալլաս քաղաքում Թրինիթի գետը դուրս է եկել հունից: Երբ ջուրը հետ է քաշվել, Անդրես Ռուսոն պատյանավոր գայլաձուկ է հայտնաբերել:
Երբ ջրի մակարդակը բարձր է եղել, երիտասարդ գայլաձկները (մինչեւ 1 մետր երկարությամբ) ցանկապատից մտել են հեղեղված դաշտերը: Նրանցից քչերն են գետ վերադարձել, հավանաբար, չեն կարողացել գտնել հետադարձ ճանապարհը կամ դաշտերում սնվելով՝ գիրացել են:
Ըստ Nat-geo-ի, այս ձկները, որոնք 100 մլն տարիների ընթացքում գրեթե չեն փոխվել, վկայում են, որ նույնիսկ մեծ քաղաքները հին «վայրի» պատմություն ունեն:











