Կալիֆորնիացի Բենջամին Միլամն արդիականացրել է իր կատվի էլեկտրոնային կերամանը եւ Կապիկ անունով կենդանուն սովորեցրել ուտելիքի հերթական բաժնի համար «որս» անել: Միլամն իր բլոգում մանրամասն նկարագրել է իր հայտնագործությունը:

Միլամի մտահղացման հիմքում Super Feeder անվանումով կերամանն է՝ ավտոմատացված չափաբաժնի համակարգով: Տղամարդն այն միացրել է Arduino բազայով համակարգչին եւ RFID-հաշվիչին: Այնուհետեւ նա RFID-նշանառուի մեջ բեյսբոլի թեթեւ գնդակներ է դրել եւ կատվին սովորեցրել դրանք մոտեցնել կերամանին եւ դնել հատուկ անցքի մեջ: Նշումը հաշվարկելուց հետո կենդանու ամանի մեջ սննդի հերթական չափաբաժինն է հայտնվում:

Ըստ Newsru-ի, Միլամը խոստովանել է, որ իր հայտնագործությունը նաեւ թերություններ ունի: Օրինակ՝ սքաները չի հասցնում մշակել գնդակների RFID-նշումը, եթե այն շատ արագ է նետվում դեպի ծուղակը: Բացի այդ, այն նախատեսված է մի քանի գնդակի համար, որոնք անհրաժեշտ է պարբերաբար դուրս բերել եւ շարել տանը: