Կյանքից հեռացել է երաժիշտ, երգչուհի եւ ուղղակի հրաշալի մարդ Խանդութ Ավետյանը:
Խանդութը մահացել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ծանր հիվանդությունից հետո:
Վերջին տարիներին Խանդութ Ավետյանը Քարվաճառի մշակույթի տան գեղարվեստական ղեկավարն էր եւ մեծ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում:
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Խանդութ Ավետյանն ընդամենը 36 տարեկան էր:
NEWS.am-ն իր խորը ցավակցություններն է հայտնում Խանդութ Ավետյանի ամուսնուն՝ Ալեքսանդր Քանանյանին, ծնողներին, հարազատներին ու ընկերներին:















