Չիլիում երեք երիտասարդ գիտնականներ հեծանիվ են ստեղծել, որը դառնում է սեփական կողպեքը: Եթե տրանսպորտային այդ միջոցը փորձես գողանալ, այն միանգամից կոտրվում է: Յուրահատուկ կողպեքի աշխատանքի սկզբունքն այն է, որ հեծանիվի կմախքի ներքեւի ալյումինե խողովակը կիսվում է երկու մասի, իսկ նստատեղը յուրատեսակ յուրատեսակ կողպեք է դառնում հեծանիվի համար, գրում է New Уогк Post-ը:
ԵՀեծանվի տիրոջը պետք է ընդամենը 10 վայրկյան, որպեսզի հեծանիվը ամրացնի սյանը, հաղորդում է TCN-ն:
Սակայն եթե գողերը փորձեն վերցնել հեծանիվը, այն միանգամից կմնա առանց կմախքի եւ անպետք կլինի: Երիտասարդները հանուն այս նախագծի թողել են քոլեջը, սակայն նրանց գաղափարն այնքան հետաքրքիր է եղել, որ պետությունը նրանք 100 հազար դոլար է հատկացրել նոր հեծանիվը մշակելու համար: Երիտասարդներն այն անվանել են «Yerka» եւ արդեն վաճառում են համացանցում:











