Վանաձոր քաղաքում այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 13:30-ի սահմանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիներից մեկի  ձեռքից   3 կգ.  ապակե տարայով մեղրը  Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկում ընկել և  կոտրվել է, որի հետևանքով մեղրը տարածվել է ամբողջ  մայթով մեկ:  Թափված մեղրի վրա քիչ անց հավաքվել են  ահռելի քանակությամբ մեղուներ, որոնք հարձակվել են անցորդների վրա: Այս պահին Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկն անանցանելի է, քանի որ մեղուներին ցրելու աշխատանքներ են տարվում:  Տեղի բնակիչները օգնության են կանչել «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերությանը, որը ջրցան մեքենայով  փորձում է ցրել մեղուներին: