Ոստիկանությունը թմրամիջոցի ապօրինի իրացման հերթական դեպքն է արձանագրել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 4-ին երեկոյան Մասիս քաղաքի տներից մեկից  բերման է ենթարկվել 52-ամյա Հրաչ Սարգսյանը: Անձնական խուզարկությամբ Հրաչ Սարգսյանի մոտ հայտնաբերվել է չորացած կանեփանման զանգված:

52-ամյա տղամարդը ոստիկաններին պատմել է, որ զանգվածը ձեռք է բերել իր տնամերձ հողամասից:

Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ կնիքվել է՝ դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում: