Նեպալցի պատանի Պուսկարը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել մեկ րոպեի ընթացքում 134 անգամ ոտքով գլխին հարվածելու համար, գրում է New York Post-ը։

«Ես ուզում էի հայտնվել ռեկորդների գրքում։ Մի քանի տարի առաջ իմացա, որ ռեկորդների ցուցակում ոտքով սեփական ճակատիդ հարվածելու կետ կա։ Ես հենց դա ընտրեցի եւ կենտրոնացա արդյունքի հասնելու համար»,-հաղորդել է Պուսկարը։

Նրա խոսքով, նա օրական մի քանի ժամ մարզվել է, որպեսզի իր տեխնիկան կատարելության հասցնի։ Բացի դրանից, նա սովորել է երկու ոտքով ճակատին խփել։

«Դա դժվար փորձառություն էր։ Ռեկորդ սահմանելուց առաջ, ես ութ, ինը ամիս մարզվել եմ, որ մարմինս ճկուն լիներ»,- ավելացրել է պատանին, փոխանցում է Gazeta-ն։

Տղան նշել է, որ իր ընկերներն ու ընտանիքի անդամները վախենում էին, թե ինքն իրեն վնաս կտա, բայց,  «չնայած հարվածների նման քանակությանը», ինքը «նույնիսկ  մի քերծվածք  չի ստացել»։

«Ես միշտ երազել եմ համաշխարհային ռեկորդ սահմանել, այժմ ես իրականացրել եմ երազանքս»,-ընդգծել է Պուսկարը։