Լոնդոնում  Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն իր ամուսնու՝ իշխան Ֆիլիպի հետ մասնակցել է Ճապոնիայի կապիտուլյացիայի 70-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։

 Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը։

Բրիտանական գահի ժառանգորդը՝ Ուելսի արքայազն Չարլզն իր կնոջ՝ Կորնուոլի դքսուհի Կամիլլայի հետ մասնակցել է Ուայթհոլում ռազմական շքերթին, որը սկսվել է ծաղկեպսակ դնելու արարողությամբ, փոխանցում  Gazeta-ն։

1945-ի օգոստոսի 15-ին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ երկիրն այլևս ի վիճակի չէ շարունակել պատերազմը։ 1945-ի սեպտեմբերի  2-ին ամերիկյան «Միսսուրի» գծանավի վրա ստորագրվել է Ճապոնիայի կապիտուլյացիայի արձանագրությունը։