Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ավտովթար. Երեւան - Անապա ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (8 մ) եւ բախվել ծառին:

Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել: 
13 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:

Նրանք են՝

18-ամյա Բրոյան Էսթեր,

40-ամյա Բալգինա Սվետլանա,

53-ամյա Խուդոյան Գյուլիզարա,

55-ամյա Խաչատրյան Հրաչ,

22-ամյա Ղուկասյան Կառլեն,

52-ամյա Պողոսյան Վազգեն,

46-ամյա Պոկույան Սերժ,

17-ամյա Հովհաննիսյան Արմեն,

21-ամյա Հարությունյան Արծրուն,

Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),

Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),

55-ամյա Բեյբուցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են)

Քաղաքացիների Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Մյուս 5 ուղեւորը շարունակել են իրենց ճանապարհը: