Կանեփ-կակաչ 2015 համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում օգոստոսի 22-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Ջերմուկի Շահումյան փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու նպատակով բերման են ենթարկվել Արմավիրի բնակիչներ Վարդան Գեւորգյանն եւ Գրիգոր Ենգիբարյանը:

Խուզարկությամբ բերման ենթարկվածներից հայտնաբերվել է կանեփանման դեղնականաչավուն մանրացված զանգված, որն ըստ նրանց նախորդ օրը Գեւորյան էր հյուրասիրել Ենգիբարյանին :

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: