Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:
«Ժողովուրդը պետք է որոշի, եթե խորհրդարանական մեծամասնություն ունենամ, ինչո՞ւ ոչ: Ինձ համար կարեւոր չի պաշտոնը, կարեւոր է, որ երկրի առջեւ ծառացած խնդիրներին տանք լուծում»,- ասաց վարչապետը` նշելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո ակնկալում է զբաղեցնել միայն բարձր պաշտոններ։
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ինքը ոչ մի մտահոգություն չունի:
«Քննարկել ենք, բազմաթիվ առաջարկություններ կան, որոնք քննարկելու ենք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ, փորձելու ենք գտնել լավագույն տարբերակը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք այժմ փորձում են այս հարցի շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա ստեղծել:











