Toyota ընկերությունը Լաս Վեգասում հատուկ միջոցառման ժամանակ պաշտոնապես ներկայացրել է չորրորդ սերնդի Prius հիբրիդը: Նորույթը նախորդի համեմատ ավելի մեծ է, տարողունակ ու տնտեսող:
«Փրիուսը» ճապոնական մակնիշի առաջին մոդելն է, որը կառուցված է Toyota New Global Architecture (TNGA) գլոբալ մոդուլային պլատֆորմով: նոր շասին, որը 60 տոկոսով ավելի ամուր է, թույլ է տվել զգալիորեն իջեցնել ավտոմեքենայի ծանրության կենտրոնը:
Հիբրիդի երկարությունը կազմել է 4540 միլիմետր, լայնությունը 1760 միլիմետր, իսկ բարձրությունը 1470 միլիմետր, ինչը 60 մմ -ով ավելի կարճ է, 15 մմ- ով լայն ու 20 մմ- ով ցածր նախորդ սերնդի մոդելից: Անվային բազայի չափը առաջվանն է մնացել ՝2700 մմ, հայտնում է Motor -ը:
Նորույթի դիզայնը արված է 2014 թ ցուցադրված Mirai ջրածնային հեթչբեքի ոճով: Հիբրիդը ունի թափքի արմատապես ձեւափոխված առաջնամաս ու հետնամաս եւ ամբողջովին նոր ինտերյեր:
1.8 լիտր ՝ 105 ձիաուժ հզորությամբ ուժեղ էլեկտրաշարժիչ ու նոր մարտկոցների կոմպլեկտ: Ագրեգատների գումարային հզորությունը կազմում է մոտավորապես 150 ձիաուժ:
Նոր «Փրիուսը» նաեւ կունենա մոդիֆիկացիա ՝ կենցաղային էլեկտրացանցից մարտկոցների լիցքավորման հնարավորությամբ: Նման տարբերակը կկարողանա բացառապես էլեկտրական լիցքավորումով անցնել մինչեւ 50 կմ, բացի դրանից ակնկալվում է, որ մոդելը կունենա լիաքարշակ տարբերակ:
Նոր սերնդի Toyota Prius-ի վաճառքը կմեկնարկի Ճապոնիայում այս տարվա վերջին, իսկ մյուս շուկաներ հիբրիդը կհասնի 2016 թ.:











