Jaguar քրոսովերը կատարել է ռեկորդային «մեռյալ հանգույց»: Jaguar մակնիշի առաջին քրոսօվերրը ՝ իր շնորհանդեսի նախաշեմին համաշխարհային փառքի է հասել: Աճպարար վարորդը ավտոմոբիլով գլխապտույտ առաջացնող հնարք է արել ՝ 19 մետր բարձրությամբ «մեռյալ հանգույց»:
Տպավորիչ մանեւրն արդեն մտել է Գինեսի ռեկորդների գիրք: Միաժամանակ ավտոարտադրողը ցույց է տվել իր նորաստեղծ մեքենայի ունակությունները: Jaguar F-PACE –ն իր մեջ համատեղում է ամենագնացի ու մարզական մեքենայի հատկանիշներ, ու այն ունակ է զարգացնել մինչեւ 250 կմ/ժ արագույթուն, հայտնում է NTDTV -ը:
Վարորդ Թերի Գրանտը երկու ամիս պատրաստվել էր այդ հնարքի կատարմանը: Մշտական մարզումներից բացի ստիպված է եղել նաեւ խիստ դիետա պահել: Նրա ամբողջ մարմինը պետք է նախապատրաստվեր ավելի հզոր ծանրաբեռնվածության, քան զգում են տիեզերք թռչելիս:
Նախապատրաստմանը նաեւ միացել են փորձառու մասնագետներ: Նրանք անհրաժեշտ հաշվակներ են արել, որպեսզի ապահովեն մանեւրի հաջող կատարումը ու վարորդի անվտանգությունը:











