Երկու բրիտանացի զբոսաշրջիկներ հրաշքով են խուսափել մահվանից, երբ 40 տոննա կշռող կետը ջրից դուրս է ցատկել հենց նրանց նավակի մոտ: Կատարվածի տեագրությունը տեղադրված է YouTube-ում: Մի քանի օրվա ընթացքում այն դիտել է ավելի քան մեկ միլիոն օգտատեր:
Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես են զբոսաշրջիկները անվրդով դիտում նավակների շուրջ լողող կետերին: Հանկարծ կետերից մեկը դուրս է ցատկում ջրից, թռչում նավակներից մեկի մոտով եւ վայրէջք կատարում հենց դրա կողքին:
Ընդ որում բարձրացած ալիքների պատճառով նավակները որոշ ժամանակ չեն երեւում: Ականատեսներն արդեն պատրաստվել էին վատագույնին, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում:
The Telegraph-ի հրատարակության տեղեկություններով, հրաշքով ողջ մնացած զբոսաշրջիկները բրիտանացի Թոմ Մասթիլն ու Շառլոտ Քինլոչն էին: Երբ կետը վայրէջ է կատարել, զբոսաշրջիկները հարվածի ուժից դուրս են թռել նավակից ու հայտնվել ջրի տակ: Երիտասարդները չեն տուժել, բայց նավակի վրա մնացել է մի փոքրիկ փոս: Աղջկա խոսքով, այնպիսի տպավորություն էր՝ ասես իրենց կողքին շենք է փլուզվում, հայտնում է «Ռոսբալտը»:
Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆորնիայում ՝ Մոնթերեյ նեղուցում, ուր երիտասարդները ուղեւորվել էին կետերին դիտելու:











