Չոր նախաճաշերի Cinnamon Toast Crunch ամերիկյան բրենդը ներկայացրել է սելֆի գդալ ՝ փայտ, որի մի ծայրին սելֆիի գդալ է,իսկ մյուս ծայրին էլ ՝ գաջետն ամրացնելու հարմարանք, հայտնում է Lenta –ն ՝ վկայակոչելով Time ամսագիրը:

Նորամուծության հեղինակները հավաստիացնում են, որ սարքն անհրաժեշտ է առավել զարգացած երկրների բնակիչներին հուզող խնդրի լուծման համար ՝ խոսքը սնվելու ու լուսանկարվելու բարդ ընտրության մասին է: «Անցել են այն օրերը, երբ դուք ուտում էիք, իսկ ձեր ընկերները չգիտեին այդ մասին»,- հայտնում է գովազդային հոլովակը:

Սելֆի- գդալի երկարությունը բացված վիճակում 76 սանտիմետր է, այն թույլ է տալիս միաժամանակ ուտել եւ լուսանկարվել: Դրա հետ միասին տրամադրում են նաեւ հատուկ վահանակ, որի օգնությամբ փայտի մյուս ծայրին գտնվող սմարթֆոնին կարելի է լուսանկարելու հրահանգ տալ: Վահանակը համատեղելի է Android-ով եւ iOS-ով ղեկավարվող սարքերի հետ: