Ամերիկուհի Ջուլիա Կոզերսկին, որը կշռում էր 155 կգ, կարողացել է 72 կգ  նիհարել, որից հետո հասկացել է, որ բարոյական հարված է ստացել։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Վիսքոնսինի նահանգի Բրուքֆիլդ քաղաքում բնակվող 31-ամյա կինը  լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցուցադրել է նիհարելու վատ կողմերը։

Կնոջ մարմնի զանգվածի ինդեքսը նախքան նիհարելը կազմում էր 49.9, այսինքն նրա մարմնի մոտ կեսը ճարպ է եղել։ 2009թ. ամուսնանալով՝ նա որոշել էր նիհարել։

Կինը սկսել էր հաշվել կալորիաները եւ սպորտով զբաղվել, ինչի արդյունքում նիհարել էր 72 կգ-ով։ «Ես հավատում էի, որ այդ ծանր աշխատանքը ինձ կդարձնի իմ երազանքի իդեալական մարդը։ Իրականում ամեն բան ճիշտ հակառակը եղավ»,- ասել է Կոզերսկին, գրում է «Ռոսբալտ»-ը։շ

Որպես ապացույց՝ նա հրապարակել է իր լուսանկարները, որտեղ նա ցուցադրել է կախված մաշկը եւ առաջած բծերը։

«Բոլորը գովում են իմ հիանալի կազմվածքը, սակայն կա նաեւ մեկ այլ իրականություն, որը թաքցված է օտարների աչքերից»,- պատմել է Ջուլիան։