Խխունջի եւ 2 կատվի մասնակցությամբ տեսահոլովակը Facebook-ում մեկ օրում ավելի քան 2 մլն դիտում է բերել։ Հոլովակը սկսվում է նրանից, որ խխունջը սողում է կատուներից մեկի թաթերի վրայով։ Կատվի դեմքը կատարյալ անտարբերություն է արտահայտում, դրա փոխարեն երկրորդ կատուն է սկսում է հետաքրքրվել սողացող խխունջով։
Իսկ խխունջը իր հերթին բացարձակ չի վախենում կատվից, այլ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նրա քթի նկատմամբ։











