Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում տեսահոլովակը, որի հերոսն է դարձել վախկոտ շունը։ Facebook-ում հայտնված հոլովակը մեկ շաբաթում հավաքել է 15 մլն դիտում։

Հոլովակի սկզբում երեւում է, թե ինչպես է խեղճ շունը սարսափահար փախչում իր տիրոջից, ով ձեռքում սովորական մեխ է պահում։ Կենդանին ոչ թե մեխից է վախենում, այլ կորցնում է ինքնատիրապետումը ցանկացած առարկայի տեսքից, գրում է RG-ն։