Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին գրող եւ լրագրող Սերգեյ Դովլաթովին «19-րդ դարի երկրորդ կեսի արժեքավոր գրական երեւույթ» է կոչել: 1941 թվականին ծնված եւ 1990-ին վախճանված գրողի մասին նախարարը խոսել է Պսկովի մարզում անցկացված «Դովլաթովֆեստ» փառատոնի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ փառատոնի հետ կապված եւս մեկ սկանդալ է առաջացել: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, որոշ հրավիրյալներ հրաժարվել են մասնակցել «Դովլաթովֆեստ»-ին, քանի որ այն կազմակերպվել է Պսկովի մարզի վարչակազմի եւ նահանգապետ Անդրեյ Տուրչակի նախաձեռնությամբ: Լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջինը կարող է լրագրող Օլեգ Կաշինի դեմ հարձակման պատվիրատուն լինել:











