Համացանցում հայտնվել է Honda ընկերության տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում է, թե ինչով է զբաղվել ընկերությունը իր հիմնադրման օրից մինչ օրս:
Հեսահոլովակի հեղինակները պատկերների միջոցով ցույց են տվել, թե տարբեր տարիների ինչ է արտադրել ընկերությունը: Տեսանյութն սկսվում է գեներատորի պատկերով, ապա էկրանին հայտնվում է հեծանիվ, նավակի շարժիչներ, մոտոցիկլներ, մեքենաներ, բոլիդներ ու ռոբոտատեխնիկա:
Honda Motor-ը միջազգային արդյունաբերական ընկերություն է, որն արտադրում է մոտոցիկլներ, ավտոմեքենաներ, շարժիչներ, էնեկտրագեներատորներ եւ այլն: Ընկերությունը 1948 թվականին հիմնել է ձեռնարկատեր եւ ավտոմեխանիկ Սոիտիրո Հոնդոյը: Honda Motor-ի շտաբ բնակարանը գտնվում է Տոկիոյում:











