Xiaomi սարքերի չինացի արտադրողը 315 դոլար արժողությամբ հավասարակշռությունը պահող ինքնագլոր է ներկայացրել: Այդ մասին տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Engadget-ին:

Ninebot mini-ի արտադրությամբ կզբաղվի մի ընկերություն, որը պատկանում է   Segway ինքնատիպ ինքնագլորներ ստեղծողին: Այդ սարքը կարող է  մինչեւ   16 կիոմետր/ժամ արագություն զարգացնել, 15 աստիճանի տակ բլուրներ բարձրանալ: Մի լիցքավորմամբ ինքնագլորը կարող է 22 կիլոմետր անցնել:

Ինքնագլորի կառուցվածքի շնորհիվ ձեռքերն ընթացքի պահին ազատ են մնում, իսկ շրջադարձերն իրականացվում են մարմնի թեքումների շնորհիվ: Ninebot Mini-ն մոտ 13 կիլոգրամ է կշռում: Արտադրողը նշում է, որ ինքնագլորը կարող է տեղավորվել ավտոմեքենայի թափում: Չինաստանում սեգվեյը հնարավոր կլինի գնել արդեն նոյեմբերի 3-ին: Հնարավոր է, որ այս սարքը վաճառվի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: