Bentley ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որը հաստատում է բրիտանական մակնիշի ամենից արագ մոդելի՝ Continental GT Speed-ի հայտարարված բնութագրերը: Այն մինչեւ 331 կմ/ժ արագություն է զարգացրել:
Մեքենան փորձարկել են Ավստրալիայի Stuart Highway մայրուղում, որը կապում է մայրցամաքի հյուսիսային եւ հարավային հատվածները: Ավտոմեքենայի ղեկին Bathurst 1000 մրցարշավի երկակի չեմպիոն 61-ամյա Ջոն Բոուն է եղել:
Ըստ Motor-ի, 331 կմ/ժ արագությունը Continental GT Speed-ը զարգացրել է 76 վայրկյանում: Առավելագույն արագության հասնելու համար ամեն րոպե շարժիչը նվազագույնը 216 լիտր սառեցված հեղուկ է ստացել:











