Ստամբուլի գերեզմանատաններից մեկում թաղված հանգուցյալի ոսկե ատամը հանելու համար բետոնի արանքը փորելու միջոցով ներս մտած 16-ամյա պատանին փրկարարների օգնությամբ է դուրս հանվել գերեզմանից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Ահմեդ անունով 16-ամյա պատանին մի գերեզմանի բետոնի արանքով փոս է փորել ու մտել ներս՝ հանելու հանգուցյալի ոսկե ատամը, սակայն սողանքի պատճառով հողը լցվել եւ փակել է փոսը։
Այդ ընթացքում գերեզմանատան պահակը անցնելիս է եղել մոտակայքով եւ գերեզմանից ձայներ լսել։ Նա սարսափահար վազել եւ ոստիկանություն է կանչել։ Դեպքի վայր եկած ոստիկանները եւ այնուհետ փրկարարները գերեզմանից դուրս են բերել 16-ամյա Ահմեդին։











