Հանրապետության ողջ տարածքում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտից ձյուն է գալիս (ֆոտոռեպորտաժ):
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ ձյան առատ տեղումներ սպասվում առաջիկա օրվա ընթացքում: Մայրաքաղաքում նույնպես վաղ առավոտից շարունակում է ձյուն գալ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ հասարակական տրանսպորտն ամբողջությամբ պատրաստ է ձյան տեղումների:
Նշենք, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











