Volvo ընկերությունը «Տեսեք, թե ով է ղեկին» անվանումով հոլովակ է հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպես Սոֆի անունով 4-ամյա աղջիկը ռադիովահանակի օգնությամբ ղեկավարում 18 տոննա կշռող FMX բեռնատարը: Այդ կերպ շվեդական ընկերությունը որոշել է ցուցադրել մեքենայի հուսալիությունը եւ դրա նոր համակարգը:

Ըստ Motor-ի, Սոֆին մեքենան անցկացրել է շինհրապարակի խոչընդոտների վրայով: Բեռնատարում հատուկ մեխանիզմներ են տեղակայվել, ընթանալու եւ արգելակման համակարգերի կառավարմամբ պտտվող ղեկանիվ:

FMX-ը բախվել է ճոպանի վրա ճոճվող ծանր արկղին, աջ կողմով անցել բարձր մայթեզրի վրայով, քանդել տունն ու շրջվել: Ընկնելով՝ բեռնատարը շարունակել է շարժվել Սոֆիի հրահանգների օգնությամբ: