Դուբայում Middle East Extreme Sports Expo ամենամյա ցուցահանդեսում աշխարհում յուրահատում թռչող մոտոցիկլ են ներկայացրել՝ Flike Tricopter-ը: Սա Bay Zoltan Nonprofit ընկերության հունգարացի ճարտարագետների մշակումն է: Առաջին թռիչքը թռչող մոտոցիկլը կատարել է այս տարվա մարտին:
Flike Tricopter-ը շարժման մեջ են դնում երկու էլեկտրաշարժիչներ: Մոտոցիկլի քաշը 250 կգ է, այն կարող է բարձրանալ մինչեւ 30 մետր: Այդ բարձրության վրա մոտոցիկլը զարգացնում է մինչեւ 100 կմ/ժամ արագություն, հաղորդում է «Ռոսբալտը»:
Լիցքավորումը բավականացնում է 40 րոպե ընթանալ օդում:











