Mercedes-Benz ընկերությունը նոր գովազդային տեսանյութ է հրապարակել, որում թարմացված   SL ռոդստերը լատեքսով են պատում: Mercedes-Benz-ի 2016-ի Աշուն/Ձմեռ Նորաձեւության Արշավ տեսանյութը, որը նվիրված է նորաձեւությանը, հրապարակվել է   YouTube-ում ապրանքանիշի պաշտոնական ալիքում, գրում է Motor-ը:

Տեսանյութում գլխավոր դերը կատարել է ռուսաստանցի թոփ-մոդել Նատալիա Պոլեվշչիկովան, որը հայտնի է նաեւ որպես Նատաշա Պոլի: Տեսանյութի բեմադրմամբ զբաղվել է լուսանկարիչ Ջեֆֆ Բարկը, իսկ Պոլեւշչիկովայի համար հագուստը ստեղծել է լոնդոնցի դիզայներ Ատսուկո Կուդոն:  

Թարմացված Mercedes-Benz SL ռոդստերը ներկայացրել էին նոյեմբերին: Մոդելը գրեթե ամբողջությամբ վերափոխված դիմային թափք ունի եւ հետեւի նոր լուսարձակներ: Բացի այդ, ռոդստերը լրացրել են ավտոմատ փոխանցման ինը դիապազոնային տուփով եւ նախորդի համեմատ ավելի հզոր շարժիչով: