Սիրիական Հալեպ նահանգում մարտերի ընթացքում կառավարական ուժերը 15 T-90 տանկ են օգտագործել, որը որպես ռազմական աջակցություն ստացել են Ռուսաստանից: Այս մասին գրում է «Ռազմական տեղեկատու»-ն:

Պարբերականի փոխանցմամբ, ռուսական տանկերը փոխանցվել են Սիրիական բանակի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներին, որոնք ներկայում ռուսական օդատիեզերական ուժերի եւ ժողովրդական ապստամբական ջոկատների հետ համատեղ Հալեպում սեղմում են զինյալների շուրջ օղակը:

Ըստ ՍԱՆԱ գործակալության, համատեղ ուժերով հաջողվել է Հալեպի հյուսիսում գտնվող Խարգտնին բնակավայրում վերականգնել անվտանգությունն ու կայունությունը:

Նշենք, որ նախօրեին էլ զինյալներից ազատագրվել էին նահանգի հյուսիսային Դուվեյր ազ-Զեյթուն եւ Թել Ջուբեյն բնակավայրերը: