Ցուցարարներն ճագարներ ու աքլոր են բերել Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ : Այս մասին հայտնում է ուկրաինական «Ապոստրոֆ» պարբերականը:

Ճշգրտված տվյալներով ՝ կենդանիներով վանդակների վրա գրված էին նախարարների ու վարչապետ Արսենի Յացենյուկի ազգանունները:

Ավելի վաղ Ռադայի շենքի մուտքի մոտ հանրահավաք էր սկսվել, ցուցարարները պահանջում էին կառավարության ու Յացենյուկի հրաժարականը:

«Ընդդիմադիր բլոկ» խմբակցության պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը խորհրդարանի նիստին իր հետ ձեռնաշղթա էր բերել ու հայտնել, որ դրանք անհրաժեշտ է հագցնել Յացենյուկի ձեռքերին: