Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ռուս բեւեռախույզների  հրավերով Անտարկտիդա է այցելել: Մոսկվայի պատրիարքը իր այցելության վերաբերյալ տեսանյութը հրապարակել է YouTube-ում:

Բեւեռախույզները պատրիարքին ծանոթացրել են Անտարկտիդայի կենդանական աշխարհին, մասնավորապես, նրան պինգվիններ են ցույց տվել, տեղեկացնում է   «Ռոսբալտը»:

Վաթերլոո կղզում պատրիարքը պատարագ է մատուցել Սուրբ Երրորդության տաճարում, որը մայրցամաքում միակն է: