Բրիտանական Դիդքոթ քաղաքում էլեկտրակայանի պայթյունի հետեւանքով առնվազն մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հզոր պայթյունը տեղի է ունեցել Անգլիայի Դիդքոթ քաղաքի էլեկտրակայանում: Միջադեպի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ եւ բժշկական ուղղաթիռներ:
Օքսֆորդշիր կոմսությունում էլեկտրակայանը փակվել է 2013 թվականին: Այն նախատեսվում էր քանդել:











