Բրիտանացի էքստրեմալ Ջեյմս Քինգսթոնը նկարահանել է աշխարհի ամենաբարձր բնակելի շենքի՝ Դուբայի Marina 101 երկնաքերի տանիք բարձրանալու ընթացը:
Երկնաքերի գագաթին Քինգսթոնին վախեցրել է վերամբարձ կռունկը, որն անսպասելիորեն սկսել է աշխատել: Կռունկավարը ոչ միայն չի վտարել ճանապարհորդին, այլեւ թույլատրել է հասնել վերամբարձ կռունկի եզրին:
Ըստ «Ռոսբալտ»-ի, կառուցվող երկնաքերը գտնվում է Dubai Marina թաղամասում: Շինարարության ավարտից հետո շինությունը 425 մետր բարձրություն եւ 101 հարկ կունենա:











