Google ընկերությունը երկարատեւ փակ փորձարկումներից հետո պաշտոնապես բացել է DDos հարձակումներից պաշտպանության Project Shield անվանումով ծառայության հասանելիությունը: Այս մասին հաղորդում է N+1 կայքը:
«Վահան» նախագիծն ինքնատիպ պրոքսի-սերվեր է, որի միջով են անցնում կայքին ուղղված հարցումները: Ծառայությունը հատուկ ալգորիթմի միջոցով անսպասելի աճած ծանրաբեռնվածության դեպքում հայտնաբերում է DDoS հարձակման աղբյուրը եւ ֆիլտրում ցանցային թրաֆիկը՝ թողնելով միայն սովորական հարցումները, որոնք չեն սպառնում ռեսուրսի աշխատանքին:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Google-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագիրն առաջին հերթին նախատեսված է լրատվամիջոցների եւ իրավապապաշտպան կազմակերպությունների կայքերի համար:
Google-ում հատուկ նշել են, որ նախագիծն անվճար է եւ չի ազդի գովազդի ցուցադրության կամ ռեսուրսի այցելությունների վրա: Project Shield-ն օգտագործելու համար կայքի ադմինիստրատորը պետք է հատուկ ձեւաթուղթ լրացնի՝ ընդհանուր տեղեկատվություն ներկայացնելով ռեսուրսի մասին, որն անհրաժեշտ է պաշտպանել DDoS հարձակումներից:











