Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է Ազգային գվարդիայի, ոստիկանության եւ բանակային մասերի պատրաստման մասին, որոնք պետք են Ղրիմը հետ վերադարձնելու համար։ Այս մասին նախարարը հայտնել է «1+1» հեռուստաալիքի եթերում։
«Մենք ոչինչ չունենք։ Մեզ նոր բանակ, նոր Ազգային գվարդիա եւ նոր ոստիկանություն է պետք։ Դրանով է զբաղվում Ուկրաինան։ Մենք պետք է այդ ամենը վերստեղծենք, եւ այդ ժամանակ կամք ունենալու դեպքում Ղրիմը մերը կլինի։ Ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել է Ավակովը։
Ավակովը հավելել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն Գերագույն ռադայի պատգամավորներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆատ Չուբարովի հետ աշխատում են Ազգային գվարդիայի հատուկ ստորաբաժանում ստեղծելու համար։ «Այդ նախագիծը պատրաստվում է, որպեսզի պատրաստ լինենք Ղրիմը վերադարձնելուն»,- ասել է նա։











