Մեքսիկայի հյուսիսային Տորեոն քաղաքում Centennial Coliseum of Torreón ժամանցի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով El Universal Estados-ը:
Համալիրի տնօրենի խոսքով, հրդեհի պատճառը Jinetes Supremos ընկերության շոուի ժամանակ օգտագործված հրավառության նյութերն են:
Կենտրոնի բոլոր այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են: Ոչ ոք չի տուժել:
Նյութական վնասը շուրջ 30 մլն պեսո է (ավելի քան 1.6 մլն դոլար) գնահատվել:











