Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանի կողմից դատավճռի հրապարակումից հետո 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն երգել է «Դատավորները երկար դատում էին ինձ», այնուհետեւ՝ Ուկրաինայի օրհներգը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում նաեւ կռիվ է հրահրվել: Ռուսաստանի քաղաքացիները բացասաբար են արձագանքել Սավչենկոյի երգելուն, որին միացել են նաեւ դահլիճում ներկա ուկրաինացիները:
Սկսված ծեծկռտուքին միացել է նաեւ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն: Նա նաեւ փորձել է դատարանի դահլիճում ուկրաինական դրոշ պարզել:











