Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում ազգականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Ապրիլի 10-ին Ծաղկահովիտ-Նորաշեն գյուղի ճանապարհին երկու երիտասարդ վիճել են, որի ժամանակ նրանցից մեկը կրծքավանդակի հատվածում դանակի վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ դանակահարողը տուժողի քեռու տղան է, 26 տարեկան էդգարը։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։











