Լեսբոս կղզում՝ փախստականների ճամբարում, միգրանտները ոստիկանների վրա քարեր են նետել եւ հրդեհել աղբամանները։ Դրան ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։

Հունաստանի միգրանտների հարցերի նախարար Յաննիս Մուզալասի խոսքով՝ ներգաղթյալները ջրով լի շշեր են նետել, գրում է Proto Thema-ն։

Հաղորդվում է, որ լարված վիճակ էր ստեղծվել դեռ ապրիլի 26-ի առավոտյան, երբ փախստականներին հայտնել էին, որ Հունաստանում ապաստան ստանալու ավելի քան 400 դիմումներ մերժվել են։ Երբ Մուզալասը ճամբար էր եկել, միգրանտները դժգոհություն էին հայտնել փախստականների ճամբարում բնակության պայմանների եւ նրանց Թուրքիա վերադարձնելու կապակցությամբ։