Նյու Յորքի ոստիկանությունն անօրինական բայքերին պատերազմ է հայտարարել:
«Մենք կանենք ամեն հնարավորը` հետեւելու այդ տաքգլուխներին,-թղթակիցներին հայտնել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Բիլլ Բրետտոնը,- եւ հավատացեք, նրանք ուրախ տեսք չեն ունենում, երբ նրանցից վերցնում ենք իրենց սիրելի մոտոցիկլետները».
Որպեսզի Նյու Յորքի բոլոր բնակիչները կարողանան իրենց աչքով տեսնել մրցարշավորդների դեմ պայքարը, Ոստիկանության վարչությունը լրագրողին հրավիրել է մոտոցիկլավոր քաջերի վաղվա «որսին»: Պարզվել է, որ ոստիկանությունը կապ ունի ուղղաթիռի հետ, որն էլ տեղեկացնում է մոտոցիկլիստների տեղաշարժերի մասին:
«Բայքերները գիտեն ուղղաթիռների մասին, այդ պատճատով երբեմն փորձում են մեզանից պոկվել երկաթուղային ուղիներով», — հայտնել է ոստիկաններից մեկը, տեղեկացնում է USA.ONE-ը:
Այս տարի բազմաթիվ չգրանցված մոտոցիկլետներ են առգրավվել եւ պարզվել է, որ դրանցից շատերը գողացված են: Հիմնականում դա հաճախ է պատահում Հարավային Բրոնքսում, հյուսիսային Մանհեթնում եւ Բրուքլինում:
Կվադրոցիկլերը եւ մրցարշավային մոտոցիկլետները իրավունք չունեն ընթանալու Նյու Յորքում, սակայն ոստիկանությունը չի կարող նրանց հետապնդել այն բանից հետո, երբ 2013-ի հոկտեմբերին ոստիկանը մոտոցիկլետի վարորդի է գնդակահարել:
«Մենք կարող ենք նրանց ձերբակալել, երբ լցակայաններում են, հավաքվում են այգիներում եւ ամայի փողոցներում», — ասել է Նյու Յորքի ոստիկանության բնակելի բաժանմունքի ղեկավար Կառլոս Գոմեսը:











